211652_close_icon
views-count113719 դիտում article-date 09:36 23-08-2017

Խոշոր ավտովթար Երևանում. Սախարովի հրապարակում բախվել են Renault-ն ու «յաշիկը». վերջինը բախվել է 2 Mercedes-ների ու կողաշրջվել, 2 երեխա տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Սախարովի հրապարակում բախվել են Mercedes G500 մակնիշի 35 FG 602 համարանիշի և Renault Logan մակնիշի 516 ՕZ 61 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «յաշիկը» կողաշրջվել է՝ ընթացքում էլ բախվելով «Հայէկոնոմբանկ»-ի առջև կայանված Mercedes E200 մակնիշի 20 ՍԼ 421 համարանիշի և Mercedes ML 320 մակնիշի 19 ՕՕ 594 համարանիշի ավտոմեքենաներին։ Վթարի հետանքով «յաշիկի» 2 անչափահաս ուղևորներ տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով՝ օղակի հրամանառտար Ռոման Մարգարյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արձագանքման խումբը՝ խմբի պետ Գարիկ Հակոբյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել «Հայբիզնեսբանկ»-ի աշխատակիցները, մինչդեռ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ «Հայէկոնոմբանկ»-ի աշխատակիցներն էլ դռնից նայում էին, թե ինչպես են «Հայբիզնեսբանկ»-ի աշխատակիցներն օգնում վիրավորներին։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչ Գևորգ Գրիգորյանն ու տեսուչ Մարատ Մկրտչյանը, ովքեր այս պահին դեպքի վայրը պահում են, որպեսզի հետաքննիչն աշխատի։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Ռեսո», «Ինգո Արմենիա» և «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանը, ում կողից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «յաշիկի» մեջ հայտնաբերվեց 35 ԼA 070 համարանիշներ, ու հիմա Ճանապարհային Ոստիկանությունը պարզում է, թե որ համարանիշներն են պատկանում «յաշիկին»։ Դեպքի վայր ժամանեցին նաև «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչները, ովքեր հատուկ քսանյութերով պետք է մաքրեն և լվացման աշխատանքներ կատարեն վթարի վայրում, քանի որ «յաշիկի» կողաշրջման հետևանքով դիզվառելիքի արտահոսք է տեղի ունեցել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 186+
186+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր