Առաջատար գիտնականներն ու գործարարները զգուշացնում են մարդասպան ռոբոտների ստեղծման վտանգի մասին
Ռոբոտոտեխնիկայի և արհեստական ինտելեկտի ոլորտում մասնագիտացող ընկերությունների 116 հիմնադիրներ դիմել են ՄԱԿ-ին ՝ կոչ անելով արգելել այդ տեխնոլոլգիաների օգտագործումը ռազմական նպատակներով:
Դիմումը ստորագրածների թվում է Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը, Apple-ի հիմնադիրներից մեկը՝ Սթիվ Վոզնյակը, մեր ժամանակների խոշորագույն ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը:
Human Rights Watch-ի տվյալներով՝ այսօր արդեն ավելի քան 10 երկիր զինամթերք է մշակում արհեստական ինտելեկտի օգտագործմամբ: Այդ թվում են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Իսրայելը, Չինաստանը, Հարավային Կորեան և Ռուսաստանը:
«Եթե նման զենք մշակվի, ռազմական գործողությունները մինչ այս չտեսնված մասշտաբներով կանցկացվեն և արագությամբ, որը հասանելի չէ մարդկային գիտակցության համար: Այդ զենքը կարող է օգտագործվել ինչպես բռնակալների, այնպես էլ ահաբեկիչների կողմից խաղաղ բնակչության դեմ», – ասված է դիմումի մեջ:
Փորձագետները համարում են, որ այդ մշակումները բավականին հեռուն են գնացել, և աշխարհը կանգնած է նման համակարգերի հայտնվելու իրական հեռանկարի առջև:
[url=https://jam-news.net/?p=55339&lang=hy]JAMNEWS[/url]