Ադրբեջանի Սու-25 գրոհիչները թռիչքներ են իրականացրել Նախիջևանում
Ադրբեջանի ՌՕՈւ Սու-25 գրոհիչները ուսումնական թռիչքներ են իրականացրել Նախիջևանում: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 23-ին, հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Հրապարակմանը կից տեսագրության մեջ երևում է առնվազն 2 միավոր Սու-25 գրոհիչ, հայտնում է [url=http://razm.info/110023]Razm.info[/url]-ն:
Նշվում է, որ գրոհիչները արդիականացված են և կարող են կրել ընդհանուր առմամբ 32 տեսակի սպառազինություն, այդ թվում նաև՝ «օդ-մակերևույթ» տիպի չկառավարվող և «օդ-օդ» տիպի կառավարվող հրթիռներ:
Razm.info-ն նշում է, որ Ադրբեջանը վերջին շրջանում ակտիվ զորավարժություններ է անում Նախիջևանում, սակայն այլ զորատեսակների ներգրավմամբ:
Նախկինում մարտական ինքնաթիռների թռիչքներ Նախիջևանում չեն արձանագրվել: