211652_close_icon
views-count8196 դիտում article-date 11:07 24-08-2017

ժամանակն է հայ բոլշևիկների անուննե­րով փողոցների անվանափոխման գործընթացն ավարտին հասցնել. Աշոտ Մելքոնյան. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «ԳԱԱ պատմության ինստիտու­տի տնօրեն Աշոտ Մելքոնյանն «Առավոտի» հետ զրույցում տեղե­կացրեց, որ հայ բոլշևիկների, կոմունիստ գործիչների անուննե­րով երևանյան փողոցների անվանափոխման գործընթացն ավելի վաղ է սկսվել, սակայն ժա­մանակի ընթացքում կանգ է առել: Ըստ պարոն Մելքոնյանի՝ ժամանակն է՝ այդ գործընթացը հասցվի ավարտին: Հետաքրքրվեցինք՝ իսկ ի՞նչ պատճառով էր գործընթացը կանգ առել, պարոն Մելքոնյանը պատասխանեց. «1990-ականներին մի պոռթկում կար, որ սկ­սեցին հայկական պետականու­թյան հետ կապ չունեցող անձանց անուններով փողոցները փոխել, հանեցին Լենինի արձանը, Լենինի հրապարակը վերանվանվեց: Բայց հետո եկավ մի պահ, երբ անկախ պետականու­թյան պայմաններում մարդիկ չտեսան իրենց սպասած առա­ջընթացը, ուստի մարդկանց մոտ կարոտախտը դեր խաղաց, և սկսեցին միայն դրական խոսել խորհրդային ժամանակների մա­սին ՝ մոռանալով բացասականը, ու գործընթացը կանգ առավ»: Մեր այն հարցին՝ արդարաց­վա՞ծ է «Ելք» խմբակցության առաջարկը հայ բոլշևիկների, կոմունիստ գործիչների անուննե­րով երևանյան փողոցներն ան­վանափոխել. Լենինգրադյան փո­ղոցն անվանակոչել Արցախյան պատերազմի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով, Սարգիս Կասյանի, Անաստաս Միկոյանի անվան փողոցները վերանվանել ազգային հերոսների անուննե­րով, պարոն Մելքոնյանը պատասխանեց. «Այն փողոցները, որոնք մնացել են խորհրդային ժամանակներից, և դրանց անուններով անձինք որևէ առն­չություն չունեն հայկական պետականության հետ, նրանց անունները պետք է փոխել և ավելի վաղ մեկնարկած գործըն­թացը հասցնել ավարտին»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր