1033 դիտում
10:01 21-01-2025
Արտակարգ դեպք՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Մասիսի կայարանում. վարչական տարածքի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել. ժամանել են հրշեջներ, պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Մասիս» կայարանում/ վարչական տարածքի սենյակներից մեկում կրակ ու ծուխ է նկատվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Այրվել է սենյակներից մեկում եղած գույքը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ դասակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Անդրանիկ Հարությունյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Գոռ Ասրյանն ու կրտսեր պարեկ Ֆռունզե Հովհաննիսյանը:
Դեպքի վայր են ժամանել նաև համյանքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի ոստիկանության բաժնի հերթապահ խուբը:
Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
25715 դիտում
18:47 19-01-2025
Ավտովթար՝ Երևանում. անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
42838 դիտում
18:14 19-01-2025
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները