211652_close_icon
views-count10252 դիտում article-date 11:29 14-06-2014

Արամ Անանյանը նշանակվել է «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ի գլխավոր տնօրեն

Երեկ՝ հունիսի 13-ին, [b]SHAMSHYAN.com[/b]-ը, հղում անելով «Փաստինֆոն»-ին, տեղեկություն էր հրապարակել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Արամ Անանյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ինչը, ըստ շրջանառվող լուրերի, կապված էր այս տարվա հունիսի 4-ին Երևան-Սևան ավտոճանապարհին Ա. Անանյանին պատկանող Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/16554/]ավտովթարի [/url]հետ, որը վարել էր Ա. Անանյանի ընկերը` Երևանի բնակիչ Էդիկ Հարությունյանը: [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացնում է, որ Ա. Անանյանը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից և նշանակվել է «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ի գլխավոր տնօրեն, իսկ դիմումը ներկայացրել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանին մինչև վթարը: Նշենք, որ Ա. Անանյանը նախկինում աշխատել է Արագածոտնի և Արմավիրի մարզերի Հայաստանի բարձրավոլտ էլեկտրոցանցեր»-ի մասնաճյուղերի գլխավոր տնօրեն, Շենգավիթի մասնաճյուղի տնօրեն, Երևան քաղաքի մասնաճյուղի իրացման տնօրեն:

Նմանատիպ նյութեր