68345 դիտում
17:40 24-08-2017
Արտակարգ դեպք Երևանում. երիտասարդ աղջիկը Կիևյան կամրջից ցած է նետվել և հայտնվել Հրազդան գետում. նա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
20-22 տարեկան աղջիկը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել: Բարեբախտաբար, նա ընկել է Հրազդան գետը, ում քաղաքացիները դուրս են բերել գետից և արդեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները նրան պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ծառայողներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աղջիկը տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնում հետաքննություն է սկսվել: Ոստիկանությունը պարզում աղջկա ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: