Մակրոնը 3 ամսում 26.000 եվրո է վճարել դիմահարդարին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում անցկացրած 3 ամիսների ընթացքում 26.000 եվրո է վճարել իր դիմահարդարին: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը՝ հայտնաբերվել են դիմահարդարման ծառայությունների համար վճարված 10.000 և 16.000 եվրոյի երկու չեք:
Մակրոնի դիմահարդարմամբ զբաղվող Նատաշա Մ.-ն աշխատել է նրա հետ նախընտրական քարոզարշավի ընթացքում և ապահովված կլինի աշխատանքով առաջիկա 5 տարում: