3969 դիտում
22:16 25-08-2017
Տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի վերջին՝ ութերորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը
Օգոստոսի 25-ին Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի վերջին՝ ութերորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության աշխատակիցներ, մշակույթի գործիչներ, հյուրեր:
«Արի տուն» ծրագրի 8-րդ փուլին մասնակցում են 67 պատանիներ 13 երկրից` Ռուսատանից, Ուկրանինայից, Վրաստանից, Թուրքիայից, Աբխազիայից, ԱԷՄ-ից, Սիրիայից, Լատվիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռումինիայից, Մեծ Բրիտանիայից և Լեհաստանից:
Ողջունելով ծրագրի մասնակից սփյուռքահայ պատանիներին ու աղջիներին՝ ՀՀ սփյուռքի նախարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը փոխանցեց նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը: Նա մասնավորապես նշեց. «Սիրելի՛ պատանիներ և աղջիկներ, ուրախ եմ ողջունել ձեզ Հայրենիքում: Հավատում եմ, որ այս օրերը ուրախ ու բովանդակալից են անցել, և այսուհետ ձեր կապը Հայրենիքի հետ ավելի կսերտանա Հավատում եմ, որ մեծանալու եք որպես հպարտ հայեր, պահպանելու եք մեր ազգի պատիվը, լավ եք սովորելու: Հավատում եմ, որ Հայաստանում եք թողնելու ձեր սրտի մի մասնիկը և անընդհատ վերադառնալու եք»:
Արիտունցիները հանդես եկան համերգային ծրագրով, որը պատրաստել էին ճամբարային օրերի ընթացքում:
Նշենք, որ 2017 թվականին «Արի տուն» հայրենաճանաչության ծրագիրը հյուրընկալել է 36 երկրից ժամանած 1061 սփյուռքահայ երիտասարդների:
ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրն իրականացվում է 2009 թվականից:
2018թ. ծրագիրը բոլորում է 10 տարին: Այս տարիների ընթացքում ծրագիրը դարձել է սփյուռքահայ երիտասարդության հայրենիք այցելությունների իրական այցեքարտը: Աշխարհի 54 երկրից ժամանած՝ 13-18 տարեկան ավելի քան 7600 սփյուռքահայ պատանիների ու աղջիկներին «Արի տուն»-ը ճանաչելի է դարձրել Հայաստանը, նպաստելով նրանց գիտակցության մեջ հայրենասիրության և հայոց պետականաստեղծ գործին աջակցելու ցանկության, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության մասնիկ լինելու գիտակցության ձևավորմանը, հայ ժողովրդի սովորույթներին ու ավանդույթներին, հայ ընտանիքին և հայ մարդու կերպարի առանձնահատկություններին ծանոթանալուն:
Թևակոխելով իր առաջին 10-ամյա հոբելյանը, ծրագիրն ունի զարգացման հեռանկար. նախանշվում են փոփոխություններ, որոնք նպատակաուղղված են ծրագրի ընդլայնմանը, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու երիտասարդության ներգրավմանը Հայրենիքի զարգացման ու Սփյուռքում հայապահպանության նվիրական գործին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
6167 դիտում
21:00 04-08-2017
Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը
3862 դիտում
23:53 29-07-2016
Տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը
Այս բաժնից
706 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
580 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
532 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին