211652_close_icon
views-count4454 դիտում article-date 15:13 10-07-2017

Տեղի է ունեցել Սփյուռքի նախարարության հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հուլիսի 10-ին տեղի ունեցավ Սփյուռքի նախարարության հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում է 156 պատանի և աղջիկ՝ աշխարհի 14 երկրից (Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Վրաստան, Իրաք, Սիրիա, ԱՄՆ, Կանադա, Բելգիա, Հունաստան, Ֆրանսիա, Չեխիա, Շվեդիա, Ավստրալիա) և Հյուսիսային Կովկասի տարածաշրջանից: Ողջույնի խոսքով մասնակիցներին դիմեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: «Սիրելի՛ արիտունցիներ, բարով եք եկել Հայրենիք: Ապրելով հյուրընկալ ընտանիքներում՝ դուք կծանոթանաք ձեր հայրենակիցների կյանքին, կենցաղին, կընկերանաք ձեզ հասակակիցների հետ: Իսկ ճամբարային կյանքը հնարավորություն կտա մոտիկից ճանաչել միմյանց և նոր կապեր հաստատել ոչ միայն Հայրենիքի, Հայաստանում բնակվող ձեր հայրենակիցների, այլև Սփյուռքի այլ համայնքներում ապրող պատանիների և աղջիկների հետ», - նշեց նա: Այնուհետև բեմ հրավիրվեց «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի ամենակրտսեր մասնակիցը՝ Դոմոդեդովոյի հայկական համայնքի կիրակնօրյա դպրոցի սան՝ 13-ամյա Սան Վարդանյանը և ավանդույթի համաձայն նրան հագցրեցին ծրագրի տարբերանշանով շապիկը: Ողջույնի խոսքով հանդես եկավ Դոմոդեդովոյի հայկական համայնքի կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Արմինե Ռաֆայելյանը: Նա նշեց, որ «Արի տուն» ծրագրով առաջին անգամ են Հայաստանում և համոզմունք հայտնեց, որ հիանալի ժամանակ են անկացնելու: Հունաստանի ՀԲԸՄ «Արտակի Գալփակեան» վարժարանի ուսուցչուհի Ամալյա Թադևոսյանը նշեց, որ «Արի տուն» ծրագրով 2-րդ անգամ են Հայրենիքում: «Առաջին անգամ մասնակցեցինք 2010թ. և մեր երեխաներն այնքան սիրեցին Հայաստանը, որ վերադառնալով Աթենք, իրենցից ցածր դասարանցիներին հորդորեցին անպայման մասնակցել ծրագրին»: Հանդիսավոր բացմանը արիտունցիները նաև ասմունքեցին և կատարեցին ազգագրական, ժողովրդական երգեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր