Դոնալդ Թրամփը պաշտոնապես արգելեց բանակում տրանսգենդերների ծառայությունը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել, որը կարգելի երկրի բանակում տրանսգենդերնրի ծառայությունը։ Այդ մասին գրում է The Hill-ը։
Հրամանն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի մարտի 23-ից։ Իսկ մինչև փետրվար ամիսը Պենտագոնը պետք է ծրագիր մշակի այդ ուղղությամբ։
Բացի այդ, Թրամփն արգելել է Պենտագոնին վճարել տրանսգենդերների սեռական օրգանների վիրահատության համար։
Միևնույն ժամանակ Սպիտակ Տանը հայտարարել են, որ նախագահն ընդհանրապես դեմ չէ սեռական այլ կողմնորոշում ունեցողներին, պարզապես որոշումն ընդունել է հանուն ազգայի շահերի և բանակում նման մարդկանց ծառայության հանգամանքը շատ հաճախ կապվում է ՊՆ-ի հաշվին ծախսերը հոգալու նկատառումների հետ։
Հիշեցնենք, որ երկրի նախկին նախագահ Բարաք Օբաման 2016 թվականին չեղյալ հայտարարեց ավելի վաղ ընդունված օրենքը, որն արգելում էր տրանսգենդերներին ծառայել զինված ուժերում։