ՌԴ Ստավրոպոլի ոստիկաներին արգելել են հանգստյան օրերին ռեստորան և բար այցելել
ՌԴ Ստավրոպոլի Ոստիկանության ղեկավարութունը արգելել է ոստիկաններին հանգստյան օրերին ռեստորան և բար այցելել: Այս մասին հայտնում է «Газета.Ru»-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ ղեկավարությունը արգելել է նաև տոն օրերին դուրս գալ բնության գիրկ և լքել բնակավայրը, որտեղ նրանք ծառայություն են կրում:
«Газета.Ru»-ի տվյալներով՝ ներքին կարգով ստորագրվել է ծառայողական դիսցիպլինայի մասին №656 հրաման, որին հավանություն
է տվել Ստավրոպոլի երկրամասի ՆԳՆ ղեկավար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Օլդակը:
Նշված հրամանը բացասական արձագանք է առաջացրել Ստավրոպոլի Ոստիկանության աշխատակիցների, ինչպես նաև իրենց կոլեգաների շրջապատում՝ ողջ ՌԴ տարածքում:
Ստավրոպոլի Ոստիկանության աշխատակիցները բողոք են ներկայացրել դատախազություն և նշել, որ նման կանոնները հակասում են սահմանադրությանը: