211652_close_icon
views-count4276 դիտում article-date 09:16 27-08-2017

Խոտածածկ տարածքներում բռնկված բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել

Օգոստոսի 26-27-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Հաղթանակ զբոսայգում՝ Մայր Հայաստան արձանի մոտակայքում այրվել է 1 հա բուսածածկույթ, Հունան Ավետիսյան փողոցի մոտակայքում՝ 600 քմ, Նորագավիթ թաղամասի գերեզմանատանը՝ 800 քմ, Եղվարդ-Երևան ավտոճանապարհի մոտակայքում՝ 500 քմ, Գորիս-Կապան ավտոճանապարհի մոտակայքում՝ 4200 քմ, Հովք գյուղում՝ «Վահան Ղալումյան» ԱԳԼՃԿ-ի մոտակայքում՝ 2 հա, Սարալանջ փողոցից դեպի ջրմուղ տանող ավտոճանապարհի մոտակայքում՝ 1000 քմ, Սյունիքի մարզի Սյունիք գյուղին մոտակա աղբանոցում՝ 5 հա, Կապան քաղաքի «Բանավան» թաղամասի մոտակայքում՝ 1 հա, Չափնի գյուղի տներից մեկի մոտակայքում՝ 800 քմ, Ըրկենանց գյուղում՝ 700 քմ, Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ գյուղում՝ 7 հա, Տաշիրի տարածաշրջանի Մեծավան գյուղի ջրամբարի մոտակայքում՝ 2 հա, Վայոց ձորի մարզի ՈԻրցաձոր գյուղում՝ «Ղարաբաղլար» կոչվող տարածքում՝ 4000 քմ հնձած ցորենի արտ, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի մոտակայքում՝ մոտ 7 հա խոտածածկույթ և 11 հա հնձած ցորենի արտ, Նոր Գեղի գյուղի Բանավան թաղամասում՝ 18 հա խոտածածկույթ, Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Հուշաքար» կոչվող տարածքում՝ 3 հա, Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանի Արջուտ գյուղի մոտակայքում՝ 4000 քմ խոտածածկույթ, Լեռնապատ գյուղում՝ 800 քմ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր