211652_close_icon
views-count46601 դիտում article-date 12:06 28-08-2017

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող խնամքի կենտրոնի բնակիչները՝ շնորհիվ բարերարների, հանգստանում են Սևանի ափին գտնվող «Արարատ» հանգստի գոտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օրերս լրացավ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի գործունեության երկրորդ տարին: Այս երկու տարվա գործունեության ընթացքում «Ձորակ»-ի կողքին են եղել բարի, կամեցող մարդիկ՝ հանձինս Արարատ և Արթուր Առաքելյան եղբայրների, ովքեր իրենց վրա են վերցրել ամռան ամիսներին «Ձորակ»-ի բնակիչների հանգստի ապահովումը Սևանի ափին գտնվող «Արարատ» հանգստի գոտում: Նրանք շաբաթը մի քանի անգամ «Ձորակ»-ից տարբեր խմբերի են հյուրընկալում, կերակրում ամենահամեղ ուտեստներով և ուրախացնում բնակիչներին: Բնակիչները մեծ սիրով և խանդավառությամբ են գնում Սևան, քանի որ հյուրընկալությունը միշտ լինում է բարձր մակարդակի: «Ձորակ»-ի տնօրինությանը խորին շնորհակալություն է հայտնում Արարատ և Արթուր Առաքելյաններին՝ իրենց մարդասիրության և բարեգութ վերաբերմունքի համար: «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն ՊՈԱԿ-ը հիմնադրվել է 2015թ-ին, որի նպատակն է կատարել հոգեկան առողջական խնդիրներ ունեցող անձանց խնամք և բուժում: Կենտրոնում աշխատում են փորձառու և հմուտ հոգեբույժներ, հոգեբաններ, բժիշկներ, բուժքույրեր, սոց-մանկավարժներ, խնամք իրականացնող դայակներ, դաստիարակներ, աշխատանքային թերապիա անցկացնող նկարիչներ, քանդակագործներ, երաժիշտներ, գորգագործներ և այլն: Կենտրոնն ունի հատուկ թերապիաների խմբակներ, որոնք անցկացնում են ինչպես կենտրոնի բնակիչների, այնպես էլ ցերեկային կենտրոնի շահառուների հետ: Թերապիաները բազմազան են` գորգագործություն, գոբելենագործություն, նկարչություն, ապլիկացիա, քանդակագործություն, ավազի թերապիա, երաժշտություն, երգ ու պար: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+

Նմանատիպ նյութեր