3717 դիտում
18:59 28-08-2017
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մարսելի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Երևանում գտնվող Մարսելի հայազգի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանի հետ: Առանձնակի կարևորելով Երևանի ու Մարսելի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների զարգացումը՝ Երևանի քաղաքապետը նկատել է, որ շուրջ 25-ամյա պատմություն ունեցող համագործակցությունը տարեցտարի գրանցում է շոշափելի արդյունքներ:
«Մարսելի հետ մեր երկարամյա համագործակցությունն արդեն ամուր հիմքերի վրա է դրված, ինչն էլ հնարավորություն է տալիս տարեցտարի ընդլայնել փոխգործակցության ուղղությունները՝ գրանցելով շոշափելի արդյունքներ: Այս հարցում անշուշտ անչափ մեծ է ինչպես Մարսելի իմ գործընկերոջ, այնպես էլ անձամբ Ձեր անձնական ներդրումը: Մեր համագործակցության 25 տարիների ընթացքում մենք միասին շատ ծրագրեր ենք իրականացրել և վստահ եմ, որ գալիք տարիներին ևս համատեղ ուժերով կշարունակենք կյանքի կոչել նոր ծրագրեր ի շահ Երևանի ու Մարսելի բնակիչների»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և քաղաքապետ Տարոն Մարգարյանին փոխանցելով Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի ջերմ ողջույնները, Դիդյե Փարաքյանն իր հերթին վստահեցրել է, որ կշարունակի անել հնարավորը երկու քաղաքների համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու և խորացնելու համար:
Հանդիպման շրջանակում կողմերն անդրադարձել են նաև Երևան-Մարսել համագործակցության համաձայնագրով իրականացվող ծրագրերի ընթացքին, ինչպես նաև նախանշել են առաջիկա անելիքները:
Նմանատիպ նյութեր
3556 դիտում
13:45 21-10-2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Մարսելի քաղաքապետի տեղակալ Դիդիե Փարաքյանի հետ
1455 դիտում
21:55 30-05-2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Մարսելի քաղաքապետի տեղակալ Դիդիե Փարաքյանի հետ
3885 դիտում
21:10 22-12-2017
Մոսկվայում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»