1374 դիտում
21:55 30-05-2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Մարսելի քաղաքապետի տեղակալ Դիդիե Փարաքյանի հետ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանn ընդունել է Մարսելի քաղաքապետի տեղակալ Դիդիե Փարաքյանին: Առանձնակի կարևորելով երկու քաղաքների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել փոխքաղաքապետին երկուստեք հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ներդրման համար: Խոսելով մայրաքաղաքում իրականացվող ծրագրերի մասին՝ Երևանի քաղաքապետն առանձնացրել է այն խնդիրները, որոնք առաջնային լուծում են պահանջում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Դիդիե Փարաքյանը նշել է, որ Երևանի բնակիչների շրջանում նկատում է հույսի ու դրական փոփոխությունների ալիք, ինչը, ըստ նրա, խոսում է վստահության ու արդեն իսկ նախաձեռնված ծրագրերի մասին:
Տնտեսական համագործակցությունը զարգացնելու առումով կողմերն առանձնակի կարևորել են գործարար կապերի ու ներդրումային ծրագրերի ընդլայնումը: Օգտվելով առիթից, Դիդիե Փարաքյանը քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնական այցով հրավիրել է Մարսել:
Նմանատիպ նյութեր
3496 դիտում
13:45 21-10-2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Մարսելի քաղաքապետի տեղակալ Դիդիե Փարաքյանի հետ
3633 դիտում
18:59 28-08-2017
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մարսելի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանի հետ
12612 դիտում
20:44 17-10-2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ
Այս բաժնից
1339 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
961 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը