Մերկելը պահանջել է Թուրքիային ազատ արձակել կալանավորված Գերմանիայի քաղաքացիներին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Թուրքիայի իշխանություններին ազատ արձակել կալանավորված Գերմանիայի քաղաքացիներին: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
«Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների կալանավորման պատճառով ցավոք անհրաժեշտ է դարձել վերակառուցել երկկողմ հարաբերությունները: Այդ ամենը կանդրադառնա նաև Թուրքիայի հետ տնտեսական հարաբերություններին: Իհարկե, այս ամենը ինձ վշտացնում է, սակայն դա անհրաժեշտ քայլ է»,- ասել է Մերկելը: