211652_close_icon

«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթի անվան պուրակում տեղի է ունեցել համերգային ծրագիրը

views-count3562 դիտում article-date 17:50 29-08-2017
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթի անվան պուրակում տեղի է ունեցել «Քանաքեռ-Զեյթունի ամառային անուրջներ» խորագրով ուրախ համերգային ծրագիրը: Միջոցառման շրջանակում ելույթ են ունեցել վարչական շրջանի երաժշտական և արվեստի դպրոցի սաները, ինչպես նաև «Արմենիա» պարային համույթը: Ներկաների օրն առավել հետաքրքիր է դարձրել «Զեյթուն» մշակութային կենտրոնի կավագործության խմբակի երեխաների ձեռքով պատրաստված յուրահատուկ իրերի ցուցահանդեսը: Համերգային ծրագրին տոնական շունչ են հաղորդել նաև կրկեսային համարներն ու ակվագրիմը:

Նմանատիպ նյութեր