3878 դիտում
14:27 30-08-2017
Երևանի քաղաքապետարանի և Ցինդաոյի քաղաքային ժողովրդական կոնգրեսի միջև Մտադրությունների հուշագիր է ստորագրվել
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Չինաստանի Ցինդաո քաղաքի քաղաքային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Լիու Շենգժենի գլխավորած պատվիրակության հետ:
Հյուրերին ներկայացնելով մայրաքաղաքի զարգացման ռազմավարության հիմնական ուղղություններն ու այդ շրջանակում նաև միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցության ծրագրերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանը տարեցտարի ընդլայնում է գործակցության շրջանակներն ու այսօր համագործակցում է աշխարհի շուրջ 50 քաղաքների և 10 միջազգային կառույցների հետ:
«Քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում ենթակառուցվածքների արդիականացման ու զարգացման, ծառայությունների որակը զգալիորեն բարձրացնելու հարցում մեր կողմից առանձնակի է կարևորվում նաև գործընկեր քաղաքների և միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը: Այս կերպ, փորձի փոխանակման միջոցով, հնարավորություն է ընձեռվում գտնել առավել արդյունավետ տարբերակներ, որոնք էլ կիրառվում են գործնականում», - նշել է քաղաքապետն ու համոզմունք հայտնել, որ համագործակցությունն արդյունավետ կլինի նաև Երևանի և Ցինդաոի միջև: Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է նաև երկու քաղաքների միջև Մտադրությունների մասին հուշագրի ստորագրումը, որն էլ, ըստ էության, փոխշահավետ համագործակցության մեկնարկ կդառնա:
Հաշվի առնելով, որ պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև խոշոր ընկերությունների ղեկավարներ, քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ծրագրերին ու նախագծերին:
«Երևանի քաղաքապետարանն այսօր ներկայացնում է ներդրումային առաջարկ-ծրագրեր, որոնք կարող են հետաքրքրել մասնավոր հատվածին: Մենք կարևորում ենք կոնկրետ ծրագրերի ու նախագծերի իրականացումը և պետք է նշեմ, որ գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում», - ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է քննարկելու համագործակցության կոնկրետ ծրագրեր և, ըստ ամենայնի, օժանդակելու դրանց կյանքի կոչմանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Ցինդաոյի քաղաքային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Լիու Շենգժենն իր հերթին նկատել է, որ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության եզրերն իսկապես բազմազան են:
«Պարոն քաղաքապետ, մեզ համար անչափ կարևոր է համագործակցության հարցում Ձեր պատրաստակամությունը, քանի որ քաղաքներն իսկապես ունեն համանման խնդիրներ և դրանց լուծման ուղիներն առավել հեշտ է գտնել փոխշահավետ համագործակցության միջոցով: Ցինդաոն Չինաստանի արդյունաբերական հզոր կենտրոններից մեկն է և համոզված եմ, որ տնտեսական կապերի ամրապնդման ու քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում կարող ենք ծավալել փոխշահավետ համագործակցություն՝ ի շահ երկու քաղաքների զարգացման», - նշել է Լիու Շենգժենը:
Հանդիպման շրջանակում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը և Ցինդաոյի քաղաքային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Լիու Շենգժենը ստորագրել են Մտադրությունների մասին հուշագիր, ըստ որի էլ նախանշվում է երկու քաղաքների հետագա աշխատանքների ուղղվածությունը: Կողմերը պայմանավորվել են ձևավորել աշխատանքային խումբ, որը կմշակի առաջարկություններ՝ երկու քաղաքների միջև համագործակցության վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
2528 դիտում
20:36 28-04-2017
Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև ստորագրվել է Մտադրությունների մասին հուշագիր
3537 դիտում
21:06 27-11-2017
Երևանի քաղաքապետարանի և Մարսելի տուրիզմի ու կոնգրեսի գրասենյակի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
1505 դիտում
14:26 05-08-2015
Շենգավիթ վարչական շրջանի և Սոչիի միջև ստորագրվել է «Մտադրությունների մասին» հուշագիր
Այս բաժնից
973 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
697 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1060 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»