Ժիրինովսկին խոստացել է, որ այլևս նույն լողավազանում չի լողա տղամարդկանց հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանում լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ այլևս նույն լողավազանում տղամարդկանց հետ չի լողա, քանի, ըստ նրա, այդ հանգամանքը լրատվամիջոցների կողմից այլ կերպ է ընկալվում։
«Հաշվի առնելով մերկ մարմինները՝ ի նկատի ունեմ լողազգեստների հանգամանքը, այլևս այդպես չենք անելու»,-մեջբերում է քաղաքական գործչի խոսքը «Ռուսսկայա պլանետա» պորտալը։
Նշենք, որ օրեր առաջ համացանցում կադրեր հայտնվեցին, որոնցում Ժիրինովսկին իր համակուսակցիների հետ լողավազաններից մեկում էր։ ԶԼՄ-ներին տպարվել էր այն, որ Ժիրինովսկուն փչովի մատրասից մի քանի երիտասարդներ գցել էին ջուրը։