211652_close_icon
views-count3556 դիտում article-date 21:56 30-08-2017

Հորդանանը և Իրաքը վերսկսել են սահմանի բացման աշխատանքները, որը փակվել էր ԻՊ-ի պատճառով

Իրաքը և Հորդանանը հանդիսավոր կերպով բացեցին երկու երկրների միջև սահմանի անցումը, որը փակվել էր ավելի վաղ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների վերահսկողության տակ լինելու պատճառով: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` սահմանի բացման արարողությանը մասնակցել են երկու երկրների իրավապահ մարմինների ղեկավարներից բաղկացած բարձրաստիճան պատվիրակություններ: Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել է, որ երկու երկրների միջև սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա նաև հարևան արաբական երկրների տնտեսության և առևտրի վրա:

Նմանատիպ նյութեր