Թրամփն հայտարարել է, որ բանակցությունները չեն օգնի լուծել Հյուսիսային Կորեայի խնդիրը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բանակցությունները չեն օգնի լուծել ԿԺԴՀ-ի խնդիրը: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
«ԱՄՆ-ն խոսել է Հյուսիսային Կորեայի հետ և 25 տարվա համար գումար վճարել: Խոսելը հարցի լուծում չէ»,- գրել է Թրամփը Twitter-ում:
Նախագահը չի բացատրել, թե ինչ «գումարի» մասին է խոսքը: ԱՄՆ-ն նախկինում ԿԺԴՀ-ին Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքում տրամադրել է գումար, սակայն որպես մարդասիրական օգնություն: