211652_close_icon
views-count4622 դիտում article-date 22:28 31-08-2017

Լեհաստանում գնացքների բախման հետևանքով ավելի քան 20 մարդ է վիրավորվել

Լեհաստանում ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար գնացքին, ինչի հետևանքով 21 մարդ, այդ թվում 4 երեխա, վիրավորվել են: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Գնացքների բախումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 22:00-ին: Լեհական երկաթուղային ընկերության ներկայացուցիչ Միրոսլավ Սիեմիենեկի խոսքերով, ուղևորատար գնացքում եղել է մոտ 300 մարդ: Այն ուղևորվել է Գդինից Բիելսկո-Բիալա: Բախման հետևանքով փոխադրամիջոցի 11 վագոններից 7-ը դուրս են եկել ռելսերից:

Նմանատիպ նյութեր