211652_close_icon
views-count2850 դիտում article-date 17:32 31-08-2017

Դավիթ Տոնոյանը «Նաիրիտի» հրդեհի օրը դիմել է միջազգային կառույցներին

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Նաիրիտ» գործարանի հրդեհի պատճառներին: Նա նշեց, որ այրված նյութը արտադրական թափոն է, կոնկրետ այդ տարաները անմիջական պահպանության տակ չեն եղել: Անդրադառնալով «Նաիրիտի» պահպանության հարցին՝ նախարարը տեղեկացրեց, որ ԱԻՆ-ը պահպանում չի իրականացնում այնտեղ, ոչ էլ անվտանգությունն է ապահովում, այս պահին անվտանգությունն ապահովում է գործարանի ներկայիս ղեկավարությունը, որին կառավարության որոշմամբ՝ 6 ամիս առաջ գումար է հատկացվել, որ գործարանի պահպանությունը կազմակերպի «Նաիրիտ»-ի աշխատակիցների կողմից: Նախարարը տեղեկացրեց, որ ինքը գործարանի հրդեհի օրը դիմել է միջազգային կառույցներին՝ փորձագետների տրամադրման հարցը լուծելու նպատակով: Նրա կարծիքով՝ այստեղ միայն գնահատականի խնդիրը չէ. «Այստեղ արդեն պրոեկտ է պետք, թե ինչպես է դա իրականացվելու, ինչպես է պետք տեղափոխել, ոչնչացնել, սառեցնել: Այդ բոլոր հարցերի պատասխանները կունենանք»:

Նմանատիպ նյութեր