8290 դիտում
22:16 31-08-2017
Տեղի է ունեցել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը կից գործող հասարակական խորհրդի առաջին նիստը
Այսօր՝ գոստոսի 31-ին, տեղի է ունեցել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը կից գործող հասարակական խորհրդի առաջին նիստը: Ծառայությունը մի քանի կարևոր նախաձեռնություններ է իրականացնում, որոնց ընթացքը ներկայացվել է նաև հասարակական խորհրդի անդամներին:
Ծառայության պետ Իշխան Կարապետյանը կարևորել է խորհրդի անդամների մասնակցությունն ու աջակցությունն այդ ծրագրերի իրագործման հարցում, համոզմունք հայտնել, որ առանց հանրային վերահսկողության ու համատեղ ջանքերի հնարավոր չէ հասնել ցանկալի արդյունքի, որակական փոփոխություն արձանագրել այս ոլորտում: Հատկապես, որ փոփոխությունները վերաբերում են հասարակության լայն շերտերի, և իրազեկման-տեղեկացման ծավալուն աշխատանքների անհրաժեշտություն կա:
Քննարկման թեմաներից էր միս և հաց-հացամթերք տեղափոխող մեքենաների համար սեպտեմբերի մեկից փուլային տաբերակով սանիտարական անձնագրեր ձեռք բերելու նորմը: Ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը ներկայացրել է իրականացված աշխատանքները, լսել խորհրդի անդամների հարցադրումներն ու առաջարկները, պարզաբանումներ տվել գործընթացի վերաբերյալ:
Հաջորդ հարցը, որին օրակարգի շրջանակներում անդրադարձել է հասարակական խորհուրդը, սպանդանոցային պարտադիր մորթի կիրառման անցնելու որոշումն էր: Անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը ներկայացրել է Ծառայության կողմից կատարված վերլուծություններն ու սպանդանոցների կարողությունների զարգացման՝ վերջերս մշակված ծրագիրը, ինչպես նաև մատնացույց արել որոշ խնդիրների վրա, որոնք դեռ լուծման կարիք ունեն: Ներկայացվել են նաև «Վտանգի վերլուծության եւ հսկման կրիտիկական կետերի համակարգի» (HACCP-ի) ներդրման ոլորտներն ու ժամանակացույցը, ՍԱՊԾ բազայում սննդի շղթայի օպերատորների հաշվառման ընթացքն ու այդ ուղղությամբ համատեղ կատարվելիք քայլերը: Այս համատեքստում կարևորվել են հանրային իրազեկման աշխատանքները և կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերվել՝ հաշվի առնելով, որ Ծառայությունն առաջիկա օրերից սկսած՝ տեղեկատվական արշավներ է իրականացելու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ու հասարակական խորհրդի անդամների մասնակցությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
3528 դիտում
17:53 13-12-2017
Տեղի է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը
1335 դիտում
19:24 26-12-2018
Տեղի է ունեցել ՍԱՏՄ ղեկավարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2017 դիտում
16:35 04-08-2015
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կոչ է անում պահպանել սննդամթերքի անվտանգության կանոնները
Այս բաժնից
772 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
643 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
442 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը