3531 դիտում
17:53 13-12-2017
Տեղի է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը
Դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը:
Խորհրդի անդամներից բացի, նիստին մասնակցել են նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, նախարարության աշխատակազմի Ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը և Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը։
Ողջունելով նիստի մասնակիցներին՝ հասարակական խորհրդի նախագահ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը շնորհակալություն է հայտնել խորհրդի անդամներին նախարարության հետ համագործակցելու, երկրի տնտեսական խնդիրների լուծմանը մասնակից դառնալու ցանկության համար։ Նախարարը կարևորել է հասարակական կազմակերպությունների և մասնավոր կառույցների կարծիքը նախարարության նախաձեռնությունների վերաբերյալ և վստահեցրել, որ նրանց առաջարկները և դիտողությունները հաշվի կառնվեն որոշումներ կայացնելու ժամանակ։ Սուրեն Կարայանը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքը կլինի արդյունավետ։ Այնուհետև, նախարարի առաջարկությամբ, հասարակական խորհրդի անդամները ներկայացնել են սպասելիքները համագործակցությունից։
Հասարակական խորհրդի անդամներն առաջարկել են, որպեսզի նախարարության կողմից մշակվող նախագծերը և ծրագրերը, դեռևս նախնական մշակման փուլում, տրամադրվեն իրենց՝ առաջարկություններ ներկայացնելու և համատեղ քննարկելու համար:
Այնուհետև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը հակիրճ ներկայացրել է 2017 թվականի ընթացքում նախարարության կողմից իրականացված աշխատանքը, հիմնական ձեռքբերումները, անդրադարձել 2018 թվականի համար նախանշված գերակա խնդիրներին և նախատեսվող միջոցառումներին:
Նիստի ընթացքում քննարկվել են նախարարոթյան իրավասության ոլորտներին առնչվող օրենսդրական փոփոխությունների, հայկական ապրանքների համար միասնական բրենդի ստեղծման խնդիրների, զբոսաշրջության զարգացման, սպառողների շահերի պաշտպանության, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրավասությունների, տեսչական բարեփոխումների և մի շարք այլ թեմաների վերաբերյալ հարցեր:
Նիստի ավարտին քննարկվել են հետագա համագործակցության մեխանիզմները, որոշվել է հաջորդ նիստի օրակարգը ձևավորելու, 2018 թվականին նախարարին կից հասարակական խորհրդի գործունեության առաջնահերթությունները որոշելու համար առաջարկությունների հավաքագրման ձևաչափը:
Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել նախարարության կողմից մշակման փուլում գտնվող որոշ նախագծեր ուղարկել հասարակական խորհրդի անդամներին` նրանց առաջարկությունները, դիտողությունները և փորձագիտական կարծիքները ստանալու նպատակով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1640 դիտում
17:45 02-11-2016
Տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
2838 դիտում
23:10 12-12-2017
ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
2841 դիտում
23:18 02-03-2018
Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի ընդլայնված նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
784 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
652 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
451 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը