4693 դիտում
09:31 01-09-2017
Դառնանք ավելի ուժեղ. նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ
ՀՀնախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, որում ասվում է.
«Հարգելի՛ ուսուցիչներ, դասախոսներ և ծնողներ,
Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ,
Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Սեպտեմբերի 1-ին տրվում է ուսումնական տարվա մեկնարկը, և այդ պահից մեր ողջ երկիրը սկսում է ապրել նոր՝ առանձնահատուկ ռիթմով ու տեմպով: Այս օրը հատկապես բացառիկ է նրանց համար, ովքեր առաջին քայլերն են անելու դեպի դպրոց և բացահայտելու են գիտելիքների նոր ու զարմանահրաշ աշխարհներ:
Գիտելիքի կարևորության գիտակցումն այսօր անվիճելիորեն առկա է թե՛ յուրաքանչյուր ընտանիքում և թե՛ ողջ հասարակության մեջ: Կարևոր եմ համարում, սակայն, Հայաստանի կրթական համակարգի կատարելագործմանն ուղղված բարեփոխումների և դրանց ընթացքի մասին լուրջ հասարակական քննարկումները, քանի որ ժամանակներն ու նրանց պահանջներն անընդհատ փոփոխվում են, իսկ մենք միշտ պետք է լինենք արդիական:
Մեր աշակերտների և ուսանողների հաջողությունները միջազգային մրցասպարեզներում, իհարկե, մեզ ոգևորում են և հուշում, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, բայց մեզ համար ավելի կարևոր է կրթության համընդհանուր մակարդակի բարձրացումը: Անհրաժեշտ են դպրոցների և համալսարանների այնպիսի շրջանավարտներ, ովքեր մրցունակ կլինեն և իրենց տեղը կգտնեն կյանքում ու աշխատանքում:
Մաղթում եմ, որ բոլորս միասին զինվենք նոր գիտելիքներով և դառնանք ավելի ուժեղ, քանի որ «գիտելիքը ուժ է»:
Նմանատիպ նյութեր
1680 դիտում
09:11 01-09-2021
Նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ
1343 դիտում
11:28 01-09-2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ
Այս բաժնից
1333 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
955 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը