211652_close_icon
views-count6422 դիտում article-date 20:21 01-09-2017

Հայաստանում վերացվում է տնից առնվազն 150 կմ հեռավորության վրա զինվորական ծառայություն իրականացնելու պահանջը

Հայաստանի կառավարությունն այսօր հավանության է արժանացրել մի օրինագիծ, համաձայն որի կվերանա տնից առնվազն 150 կմ հեռավորության վրա զինվորական ծառայություն իրականացնելու պահանջը: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը կառավարություն էր ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարությունը: Նախարար Վիգեն Սարգսյանը պարզաբանել է, որ նախկինում տնից առնվազն 150 կմ հեռավորության վրա զինվորական ծառայություն իրականացնելու պահանջը ներդրվել էր ինչ-ինչ պատճառներով, այդ թվում դիսցիպլինայի ապահովման նպատակով: Խոսքը թերևս այն մասին է, որ զորակոչիկը գայթակղության չենթարկվեր՝ փախչել տուն: Այժմ զորակոչիկների ծառայության վայրը որոշվում է վիճակահանությամբ, և պաշտպանության նախարարը կարծում է, որ «զինված ուժերի կայացածությունը թույլ է տալիս այդ խնդիրները լուծել զորամասերում, որևէ պատճառ չկա, թե ինչու նույն վիճակահանությամբ քաղաքացին չի կարող տանը ավելի մոտ գտնվող զորամասում ծառայություն անցնել»: Իսկ առավելությունը՝ տանը ավելի մոտ զորամասում ծառայելու, որը տրվում էր ընտանեկան և այլ պայամաններից ելնելով զորակոչիկների որոշ կատեգորիաների, այժմ չեղարկվում է, քանի որ, Սարգսյանի խոսքով, այն «չգործող արտոնություն էր»: Դրա իմաստը նրանում էր, որ հեշտացնի զինվորի շփումը տան հետ, սակայն զինվորը ծառայության ընթացքում միևնույնն է չունի այդ հնարավրությունը: Ծնողներն էլ վերջին շրջանում ժամանակ առ ժամանակ հնարավորություն են ստանում են զորամասեր այցելել տղաներին տեսակցելու համար՝ Երևանի քաղաքապետարանի ու մարզպետարանների հետ իրականացվող ծրագրի շրջանակներում: Վիգեն Սարգսյանի խոսքով՝ հատուկ կատեգորիայի զինակոչիկները տանը ավելի մոտ տարածքում ծառայելու փոխարեն այլ արտոնություն կստանան՝ օրինակ, մարտական հերթապահություն չեն կրի: Բառացառությամբ այն դեպքերի, երբ իրենք ցանկություն կհայտնեն մասնակցելու մարտական հերթապահություններին: [url=https://jam-news.net/?p=56640&lang=hy]JAMNEWS[/url]

Նմանատիպ նյութեր