211652_close_icon
views-count4585 դիտում article-date 22:52 01-09-2017

Սանկտ Պետերբուգի բնակիչը պահանջում է գաղտնազերծել Կոլչակի գործը

Սանկտ Պետերբուրգի բնակիչ Դմիտրի Օստրյակովը գլխավոր դատախազությանը խնդրել է ստուգել Աբնվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) գործողությունը, որը հրաժարվել էր հրապարակել Ալեքսանդր Կոլչակի արդարացումը մերժելու մասին փաստաթուղթը: Հաղորդում է [url=https://www.svoboda.org/a/28709636.html]«Ազատությունը»[/url]-ը: «Թիմ 29» իրավապաշտպան խմբի ղեկավար Իվան Պավլովը ria.ru-ին հայտնել է, որ Օստրյակովին հետաքրքրում են Անդրբայկալի շրջանային զինվորական ատյանի պատճառաբանությունը, ըստ որի 1999 թ-ին հրաժարվել են արդարացնել Կոլչակին: Իր դիմումում ակտիվիստը հայտնել է, որ ձմռանը Սանկտ Պետերբուրգում ապամոնտաժվել է ծովակալ Կոլչակի հուշատախտակը, հիմնավորելով, որ նա պատերազմական հանցագործ է: Սակայն ԱԴԾ-ն հրաժարվել է տրամադրել դատարանի վճռի պատճենը, որը պահվում է ԱԴԾպահոցում: Ակտիվիստի կարծիքով, նման մերժումը հակասում է քաղաքական հալածանքների զոհերի հիշատակի հարգման պետական հայեցակարգին: ԱԴԾ-ն իր հերթին պնդում է, որ «Բռնադատվածների արդարացման մասին» օրենքը չի վերաբերվում Կոլչակին, քանի որ նա այդպիսին չի հանդիսանում: Քաղաքացիկան պատերազմի տարիների սպիտակների շարժման առաջնորդներից մեկի, զորահրամանատար Ալեքսանդր Կոլչակի հուշատախտակը տեղադրվել էր 2016 թ. նոյեմբերի 12-ին Սանկտ Պետերբուրգում: Մի քանի օր անց անհայտ անձինք ներկ էին շփել դրա վրա: Հոկտեմբերին, Ռուսաստանի սոցիալիստական շարժման ակտիվիստները Կոլչակի երբեմնի տան պատին մեկ այլ հուշատախտակ էին փակցրել, որի վրա գրված էր. «Այս տանը ապրել է պատերազմական հանցագործ և դահիճ Ա.Վ. Կոլչակը»: Մեկ շաբաթ անց «Սպիտակ խոդոկներ» արտ-խմբի ակտիվիստները այդ հուշատախտակը ծածկել էին կտորով, որի վրա գրված էր. «Այս տանը ապրել է հրաշագործ և հայրենասեր Վոլան դը Մորտը»: 2017 թ. հուլիսին դատարանի որոշմամբ այդ հուշատախտակն ապամոնտաժվել է:

Նմանատիպ նյութեր