211652_close_icon
views-count26591 դիտում article-date 11:56 02-03-2025

«Արտաշատ» բժշկական կենտրոնում մահացել է մարզի ամենատարեց՝ 105-ամյա բնակչուհին. ժամանել են մարզի քրեական և քննչական վարչությունների պետերը

Փետրվարի 27-ին Արարատի մարզում մահացել է նույն մարզի ամենատարեց բնակիչը։ Այդ օրը՝ ժամը 09:10-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության համայնքային Ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված քաղաքացին վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արտաշատի բաժնից Արտավազդ Սարգսյանը։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի գլխավորությամբ։

Տեղում ոստիկանները և քննիչները պարզել են, որ մահացածը Արտաշատ քաղաքի բնակիչ 105-ամյա Աշխեն Մ.-ն է, ով մահացել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։

Ըստ դատաբժշկի՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր