211652_close_icon
views-count1188 դիտում article-date 12:39 17-01-2015

Հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ է մեկնելու ողջ կազմով. ՉԻ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ հունվարի 26-30-ը մեկնարկելու է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: Ըստ տեղեկությունների՝ հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ է մեկնելու ողջ կազմով, այդ թվում՝ պատվիրակության փոխարինող անդամները: Հարկ է նշել, որ ԵԽԽՎ օրակարգում Հայաստանին վերաբերող հարց չկա, փոխարենը եվրոպացիները պատրաստվում են լայն քննարկման առարկա դարձնել իսլամիստ ծայրահեղականների կողմից Փարիզում իրականացված ահաբեկչությունները։ Բացի այդ, ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվելու է Ուկրաինայում տիրող իրավիճակը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր