211652_close_icon
views-count13052 դիտում article-date 16:23 02-09-2017

Կիևում ձերբակալել են Միխեիլ Սաակաշվիլիի եղբորը

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսօր Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են իր եղբորը՝ Դավիդ Սաակաշվիլիին, տարել անհայտ ուղղությամբ։ «Կարծես թե այդկերպ նրանք փորձում են ինձ վրա ազդել, որպեսզի ես փոշմանեմ վերադառնալ։ Դուք շատ վատ եք ճանաչում ինձ, և հենց դա էլ ամրապնդում է Ուկրաինան ու ուկրաինացիների պաշտպանելու իմ վճռականությունը»,-գրել է նա։ Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով զրկվել է քաղաքացիությունից։

Նմանատիպ նյութեր