211652_close_icon
views-count4355 դիտում article-date 22:17 02-09-2017

Բուենոս Այրեսում ցույցերի ժամանակ տուժել է գրեթե 20 մարդ

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում ցույցերի ժամանակ 23 մարդ է ձերբակալվել: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` օգոստոս ամսին բողոքի ցույցերի ընթացքում 28-ամյա Սանտիագո Մալդոնադոյի անհետացումից հետո Բուենոս Այրեսի գլխավոր հրապարակ բողոքի ակցիայի են դուրս եկել տասնյակ հազարավոր մարդիկ: Ցուցարարները հավաքվել են նախագահական պալատի առջև և կոչ են արել գտնել Մալդոնադոյին: Ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, իսկ ոստիկանները նրանց զսպելու նպատակով կիրառել են արցունքաբեր գազ:

Նմանատիպ նյութեր