211652_close_icon
views-count1010 դիտում article-date 23:15 01-03-2014

Անկարգություններ՝ Բուենոս Այրեսում. հրկիզվել է 40 մեքենա

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում ոճրագործները մի գիշերվա ընթացքում ավելի քան 40 մեքենա են հրկիզել։ Այդ քայլով նրանք վրեժ են լուծել իրենց հանցակցի համար, որ սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության արդյունքում։ Ըստ տեղի ԶԼՄ֊ների հաղորդման, անկարգությունները տեղի են ունեցել հրազենային կողոպուտի անհաջող փորձից հետո, որը կանխվել էր ոստիկանների կողմից։ Փոխհրաձգության ժամանակ կողոպտիչներից մեկը սպանվել է։ Ի պատասխան ոստիկանների՝ մահակներով, քարերով, պայթուցիկ շշերով զինված 50 անձինք հավաքվել են հիվանդանոցի մոտ, ուր տեղափոխել էին իրենց հանցակցին, և սկսել են հրկիզել մեքենաները, կոտրել ապակիները։ Դեպքի վայր ժամանած ոստիկանների նկատմամբ դիմադրություն են ցուցաբերել, որի ընթացքում 1 ոստիկան վիրավորվել է։ Ձերբակալվածների քանակի մասին տվյալներ չեն հաղորդվում։

Նմանատիպ նյութեր