211652_close_icon
views-count40513 դիտում article-date 13:09 03-09-2017

Բլուրից սայթաքել ու ընկել էր ականապատ տարածքի վրա. Գուսանագյուղը հրաժեշտ է տալիս 19-ամյա զինվորին. Aravot.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, կհուղարկավորեն սեպտեմբերի 1-ին Ասկերանում ականապայթյունային մահացու վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 19-ամյա Հայկ Գագիկի Խաչատրյանին։ Նա Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Գուսանագյուղ համայնքի բնակիչ է։ Գյուղապետ Վասակ Դարբինյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայկը 8 ամիս է՝ ծառայում էր, 5 ամիս ու կես Արտաշատում է եղել, այնուհետ տեղափոխվել Ասկերան։ Դժբախտ դեպքը տեղի է ունեցել մարտական ծառայության ժամանակ։ Հայկը եղել է կապավոր։ Ըստ գյուղապետի, մարտական առաջադրանքը կատարելու ժամանակ բարձրացել է բլուր, որից էլ պատահականորեն սայթաքել ու ընկել է ականապատ տարածք՝ տեղում մահանալով։ Ըստ գյուղապետի, երբ նա բլուր է բարձրացել, մարտական ընկերներից մեկը նախազգուշացրել է իջնել, քանի որ կարող է դառնալ թշնամու դիպուկահարի զոհ, նա էլ շրջադարձ է կատարել ներքև իջնելու, սայթաքել ու ընկել է մինապատ տարածք։ Մանրամասներն՝[url=http://www.aravot.am/2017/09/03/905447/] այստեղ[/url] Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր