211652_close_icon
views-count4049 դիտում article-date 13:38 04-09-2017

Գեղարքունիքի մարզպետը Սևանում հետևել է ասֆալտապատման աշխատանքներին

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայց է կատարել Սևան համայնքնում, որի ընթացքում Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանի ուղեկցությամբ ծանոթացել է քաղաքում ընթացող ասֆալտապատման աշխատանքներին։ Մարզպետը մասնավորապես եղել է Սևանի Աբովյան, Սևանեցու փողոցներում, ինչպես նաև այցելել է համայնքի ջանքերով հիմնանորոգված բազմաբնակարան շենքերի բակային տարածքներ։ Շրջայցի ընթացքում Սևան համայնքի ղեկավարը մարզպետին ներկայացրել է նաև տեղեկատվություն՝ քաղաքի մնացած տարածքներում բարեկարգման ենթակա աշխատանքների նախապատրաստման մասին, զուգահեռաբար քննարկվել է նաև ֆինանսական լրացուցիչ աղբյուրների ստեղծման հնարավորությունները։ Այցի ավարտին մարզպետ Կարեն Բոթոյանն իր գոհունակությունն է հայտնել Սևան քաղաքում իրականացվող աշխատանքների վերաբերյալ, և նշել, որ մարզի արագ զարգացումն ապահովելու կարևոր նախապայմաններից մեկն էլ համայնքների ղեկավարների կողմից աշխատանքի հանդեպ ցուցաբերած պատասխանատվությունն ու հետևողականությունն է, որը կարելի է տեսնել Սևան քաղաքում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր