6128 դիտում
14:05 04-09-2017
Կոլումբիայում գերեվարված Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանը սպանվել է. խմբավորման ղեկավար
Կոլումբիայի «Ազգային ազատագրման բանակ» ասպտամբ խմբավորման ղեկավարը հայտնել է, որ խմբավորման անդամների կողմից գերեվարված ՀՀ և ՌԴ քաղաքացի Արսեն Ոսկանյանը 6 ամիս առաջ է սպանվել։
Ինչպես հաղորդում է Euronews-ը, Ա. Ոսկանյանին հրազենային մահացու վիրավորում են հասցրել ապրիլին, երբ վերջինս փախուստի փորձ էր ձեռնարկել և նռնակ պայթեցնելով՝ վիրավորել խմբավորման 5 անդամների։
Ըստ տեղեկությունների՝ խմբավորման առաջնորդը հայտարարել է, որ Ոսկանյանի մարմինը հանձնելու հարցով բանակցություններ են ընթանալու Կոլումբիայի կառավարության հետ, սակայն դրանից հետո ամենայն հավանականությամբ, բանակցությունները վտանգված են։
Նշնք, որ Ոսկանյանը Կոլումբիայի ջունգլիներ էր հասել՝ թունավոր գորտեր որսալու, դրանք անօրինական ճանապարհով Եվրոպա հասցնելու և բարձր գնով վաճառելու համար, սակայն գերեվարվել էր։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
808 դիտում
21:39 08-01-2025
Մի միտք է թեւածում, որ Հայաստանը պետք է պատերազմի պատրաստվի․ Ստեփան Դանիելյան
919 դիտում
21:13 08-01-2025
ԱԱԾ-ն մեծացրել է իր նկատմամբ վստահությունը. Նիկոլ Փաշինյան
631 դիտում
20:57 08-01-2025
Թուրքիայում կգործի կիբերանվտանգության վարչություն