2304 դիտում
17:24 04-09-2017
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Գրաբարի դպրոցական շտեմարանի շնորհանդեսին
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի է ունեցել Գրաբարի դպրոցական շտեմարանի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը:
Պատասխանատուների խոսքով Արարատյան Հայրապետական թեմի «Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակում տպագրված շտեմարանը նշանակալի ազդեցություն կունենա դպրոցներում գրաբարի ուսուցման և տարածման գործընթացի վրա, կօգնի ուսուցիչներին մեթոդական կողմնորոշման հարցում:
Հարկ է նշել, որ Արարատյան Հայրապետական թեմի «Գրաբարյան օրեր» ծրագիրն իրականացվում է 2014թ.-ից՝ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Ծրագրի նպատակն է խթանել գրաբարի նկատմամբ հետաքրքրությունը՝ աշակերտների շրջանում խրախուսելով գրաբարի ուսուցումը:
Նմանատիպ նյութեր
1191 դիտում
21:21 07-10-2015
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Կոմիտաս» պատկերագրքի շնորհանդեսին
2780 դիտում
22:46 26-04-2014
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Մուսա լեռան 40 օրը» ներկայացմանը
Այս բաժնից
682 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
520 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1042 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ