2395 դիտում
20:20 04-09-2017
«Կառուցապատողները պետք է հստակ գիտակցեն, որ քաղաքի հանդեպ ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված պատժամիջոցներ». Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով մայրաքաղաքի տարածքում առկա կիսակառույց շինություններին և այն տարածքներին, որտեղ նախատեսվել են քաղաքաշինական ծրագրեր, բայց չեն իրականացվել, խնդրի լուծման նպատակով, աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, ճարտարապետության և քաղաքաշինության, ինչպես նաև իրավաբանական վարչություններին հանձնարարել է գույքագրել այդ տարածքները և հստակ ծրագիր կազմել՝ տարանջատելու վերոնշյալ տարածքները 3 կատեգորիաների՝ գերակա շահ ճանաչված հողատարածքներ, տարածքներ, որտեղ շինարարությունն սկսվել, բայց դադարեցվել է և կառավարության որոշումներով հատկացված տարածքներ, որտեղ հաստատված ծրագրերը մինչ օրս կյանքի չեն կոչվել:
«Հնարավորին կարճ ժամկետում պետք է հստակ պատկեր ունենանք՝ մեր հետագա անելիքները կազմակերպելու համար: Յուրաքանչյուր օբյեկտի նկատմամբ պետք է լինի առանձին որոշում: Համապատասխան իրավական փաթեթի առկայության դեպքում մենք կորոշենք, թե ինչպես կազմակերպել գործընթացը և լուծում տալ այս խնդրին:
Կան կազմակերպություններ, որոնք տարիներ շարունակ, նախագծերի մեջ կատարելով որոշակի փոփոխություններ, երկարացնում են շինթույլտվության ժամկետները: Կառուցապատողները պետք է հստակ գիտակցեն, որ քաղաքի հանդեպ ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքում նրանց հանդեպ կկիրառվեն օրենքով սահմանված պատժամիջոցներ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
3905 դիտում
13:22 10-04-2017
Տարոն Մարգարյան. «Ապօրինի ծառահատում իրականացնողը պետք է ենթարկվի օրենքով սահմանված ամենախիստ պատժին»
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան