29216 դիտում
11:10 05-09-2017
Երևանում 30-ամյա վարորդը Nissan-ով բախվել է էլեկտրասյանը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Վրեժ Սահակյանը Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց, իր վարած Nissan մակնիշի 35 MR 147 համարանիշի ավտոմեքենայով բախվել է էլեկտրասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդի կինն ու երեխան տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։
Դեպքի վայրում վարորդը հայտնում էր, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկների օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում կնոջ ու երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+