5424 դիտում
10:52 06-09-2017
Մեծամտությունը, գոռոզությունը չեն նպաստում «իշխանություն-հասարակություն» երկխոսությանը. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ինչպես միշտ, ուզում եմ խուսափել ծայրահեղություններից: Վրաց-ամերիկյան զորավարժություններին չմասնակցելը խայտառակություն չէր, պետության կործանում չէր, դիվանագիտական պարտություն չէր, ստրկամտության դրսևորում չէր: Դա քաղաքականություն է, որտեղ պետք է հաշվեկշռել շահերը, կանխատեսել, թե այս կամ այն քայլից ինչ օգուտներ ես ստանալու, ինչ վնասներ ես կրելու և այլն: Արդյոք ճի՞շտ էին այս կոնկրետ դեպքում հաշվարկները՝ դժվարանում եմ ասել: Բայց ամեն մի մեծ կամ փոքր իրադարձության առիթով նվնվալը, թե մենք պետություն չունենք, մենք բանակ չունենք, դիվանագիտություն չունենք, ԱԻՆ չունենք, ֆուտբոլ չունենք և այլն՝ դա, ինձ թվում է, չի նպաստում իրականում գոյություն ունեցող խնդիրների լուծմանը:
Մյուս կողմից՝ մեր իշխանությունները չեն սովորել հանրության հետ շփվելու ճիշտ ձևերը: Եթե մտադրություն չկար մասնակցելու տվյալ զորավարժություններին, ապա պետք էր դրա մասին ասել մեկ շաբաթ առաջ, երբ հայտնվեցին դրա մասին հրապարակումները, և ոչ թե յոթ օր շարունակ խորհրդավոր լռություն պահպանել: Գիտե՞ք, այդ լռությունը, լուրերը որևէ ձևով չմեկնաբանելը ինչպիսի ուղերձ է պարունակում. «Մենք՝ իմաստուն իշխանավորներս, գիտենք, թե ինչ ենք անում, և ձեզ՝ քաղաքացիներին, արժանի չենք համարում մեր քայլերի մասին տեղյակ պահելու: Երբ կբարեհաճենք բացատրություն տալ, այն ժամանակ էլ ձեզ մի երկու նախադասություն կշպրտենք»: Նման մեծամտությունը, գոռոզությունը, մեղմ ասած, չի նպաստում «իշխանություն-հասարակություն» երկխոսությանը:
Նույն ծայրահեղությունները դրսևորվում են փողոցների վերանվանման հարցում: Արդեն գրել եմ, որ այստեղ շտապողականությունը, արմատական, հեղափոխական մոտեցումներն անտեղի են՝ սկզբից պետք է հաղթահարել «հետխորհրդային» մտածողությունը մեր ուղեղներում, հետո մտածել խորհրդանիշների մասին, հակառակ դեպքում բոլոր խորհրդանիշները կեղծ կլինեն: Բայց Կրեմլի և նրա քաղաքականության ջատագովների արձագանքն այդ խնդրին նույնպես տարակուսելի է: Դումայի պատգամավորներից մեկն ուղղակիորեն ասաց, որ եթե վերանվանումների վերաբերյալ քննարկումները շարունակվեն, ապա Մոսկվան մեզ կպատժի: Ուշադրություն դարձրեք՝ ոչ թե նման որոշում ընդունվի, այլ՝ անգամ քննարկվեն այդ հարցերը: Այսինքն՝ մի երկրի պատգամավորը հաթաթա է տալիս մեկ այլ երկրի քաղաքացիների՝ հանկարծ այս հարցը չքննարկեք:
Հետո էլ զարմանում են, թե որտեղից են Հայաստանում առաջանում «հակառուսական տրամադրությունները»: Դրանք առաջանում են ոչ թե արևմտյան դրամաշնորհների, ոչ թե Սորոսի մեղքով: Դրանց գլխավոր պատճառներից մեկը ռուսաստանցի չինովնիկների ամբարտավան կեցվածքն է»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
641 դիտում
10:45 07-04-2020
Մեր մեծամտությունը, անհավատությունը և մեր սահմանափակ մտածելակերպը վտանգավոր են փխրուն աշխարհում․ «Առավոտ»
7413 դիտում
10:27 14-09-2022
Իշխանության գործողությունները չեն նպաստում մեր բանակի ուժեղացմանը․ «Առավոտ»
1993 դիտում
10:13 10-12-2021
Աչքաթող արած հասարակություն․ «Առավոտ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»