211652_close_icon
views-count10537 դիտում article-date 16:15 06-09-2017

Մերկելը չի բացառել ԵՄ-Թուրքիա անդամակցության շուրջ ընթացող բանակցությունները դադարեցնելը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Եվրամիության անդամ պետություններին միասնական քաղաքականություն որդեգրել Թուրքիայի նկատմամբ, հաղորդում է Deutche Welle-ը։ Նա նաև չի բացառել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններին վերջակետ դնելու հավանականությունը։ «Դա մի քայլ կլինի, որը պետք է անել, սակայն լավ մտածելուց հետո միայն»,-ասել է կանցլերը։ Հիշեցնենք, որ 2 օր առաջ հայտնի դարձավ, որ Մերկելը պատրաստվում է նշված հարցը բարձրացնել հոկտեմբերին կայանալիք Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ։

Նմանատիպ նյութեր