211652_close_icon
views-count9723 դիտում article-date 14:02 06-09-2017

Վասիլիս Ուտկին. Հայ հայից փող գողացավ. զարմանալի պատմություն է

Ռուսաստանցի հայտնի մարզական մեկնաբան Վասիլի Ուտկինը մեկնաբանել է այն փաստը, որ Մոսկվայի «Արարատը» կարող է դադարեցնել իր գոյությունը: Նշենք, որ ակումբի փլուզման մասին խոսակցությունները սկսվեցին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ «Արարատի» հիմնական բաժնետեր Վալերի Հովհաննիսյանը թիմի գանձարանից հափշտակել կամ վերցրել էր 20 մլն ռուբլի և հեռացել Ուկրաինա: «Երկրորդ դիվիզիոնում կարելի էր Պավլյուչենկոյով, Իզմալյովով նորմալ խաղալ: Արդյունքում ամեն ինչ հանգեց 20 միլիոն ռուբլուն: Սա պարզապես զարմանալի պատմություն է. հայից հայից փող է գողացել: Սա իմ համար ինչ որ նոր բան է: Նրանք խայտառակեցին այն բառը, որը շատ մարդկանց համար մեծ կարևորություն ունի: Ինչպիսի՜ զավեշտալի խայտառակություն», ասել է Ուտկինը:

Նմանատիպ նյութեր