211652_close_icon
views-count27209 դիտում article-date 09:18 07-09-2017

Մատաղիսում զինվորները տոնեցին զորամասի 22-րդ տարեդարձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 4-ին «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության «Դուք մենակ չեք» ծրագրի շրջանակներում ՂՊՎ ակտիվիստներն ու բարեկամները Ապրիլյան պատերազմում նահատակված զինվորների ծնոների հետ միասին Երևանից ուղևորվեցին Արցախ՝ Մատաղիսի պաշտպանական շրջան: Վետերանների նախաձեռնած ուխտայցի առիթներն ու պատճառները տարբեր էին՝ Ապրիլյան նահատակների մարտական ընկերների և վետերան ազատամարտիկների կողմից կառուցվող մատուռի հետ կապված գործնական հարցերի քննարկումը, մատուռի խաչի օծման արարողությունը, իսկ ամենակարևորը՝ Մատաղիսի զորամասի ստեղծման 22-րդ տարելիցն էր: Արցախ աշխարհ ժամանելով՝ ուխտավորների խումբն ավանդույթի համաձայն կանգ առավ և իր հարգանքի տուրքը մատուցեց Պետոյի հուշաքարի առաջ, այնուհետև շարունակեց ճանապարհը դեպի Մատաղիս: Սեպտեմբերի 5-ի առավոտյան զորամասի շարահրապարակում մեկնարկեց Ապրիլյան պատերազմի հերոսներին և զորամասի կազմավորման օրվա 22-ամյակին նվիրված հանդիսության 1-ին մասը: Սպրիլյան պատերազմին մասնակցած և այսօր իրենց ծառայությունը շարունակող սպաներն ու զոհված զինծառայողները ՂՊՎ նախագահ Ստեփան Թարոյանի ռեձամբ պարգևատրվեցին ՂՊՎ «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալով: Նահատակված հայորդիների մեդալները փոխանցվեցին նրանց ընտանիքների ներկայացուցիչներին: Այնուհետև մեկնարկեց զորահանդեսը: Միջոցառումն ընդմիջվեց ճաշով, որի ընթացքում մատուռի կառուցման բարերար, ՂՊՎ նախագահ Ստեփան Թարոյանի նախաձեռնությամբ զորամասի սպաներին, զինվորներին և հյուրերին մատուցվեց մատաղ: Հանդիսության 2-րդ մասը մեկնարկեց շարքային և սերժանտական կազմի զինծառայողների պարգևատրումներով։ Մի շարք զինվորներ «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ»-ի միության, ինչպես նաև «Այ-Բի-Սի» կազմակերպության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով, շնորհակալագրերով և խրախուսական նվերներով: Զորամասի հրամանատարը զորամասի 22-ամյակի առթիվ զինծառայության մեջ առաջադիմություն ցուցաբերած զինվորներին շնորհեց կրծքանշաններ և կոչումներ, իսկ զորամասի ծննդյան տարեդարձի օրը ծնված 5 զինվորներին՝ խորհրդանշական նվերներ: Սեպտեմբերի 6-ին ուխտայցի մեկնածները վերադարձան Երևան: Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 292+
292+

Նմանատիպ նյութեր