211652_close_icon
views-count2503 դիտում article-date 16:49 07-09-2017

Կիսակառույց և անավարտ շինարարության անհրապույր օբյեկտները կգույքագրվեն

Կառավարությունն այսօր հերթական նիստում անդրադարձավ Հայաստանում գտնվող կիսակառույց և անավարտ շինարարության օբյեկտների խնդրին: «Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում, հատկապես` խոշոր քաղաքների (Երևան, Գյումրի, Վանաձոր) քաղաքային միջավայրում գոյություն ունեն մասնավոր ընկերություններին պատկանող բազմաթիվ անավարտ շինություններ և հողամասեր, որտեղ տարիներ շարունակ շինարարություն չի իրականացվել: Նշված կիսակառույց և անավարտ շինարարության օբյեկտների անհրապույր տեսքից և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունից խուսափելու, հանրապետությունում տնտեսական զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, կառուցապատման ներդրումային գործընթացը խթանելու, ինչպես նաև զբոսաշրջության համար առավել գրավիչ միջավայր ձևավորելու նպատակով հանձնարարում եմ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, մարզպետներին՝ Երևանի քաղաքապետի հետ համատեղ 1-ամսյա ժամկետում գույքագրել քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման տարածքներում ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների վրա, հանրապետության քաղաքների կենտրոնական մասերում առկա բոլոր նմանատիպ շինություններն ու հողամասերը»,- ասաց Կարեն Կարապետյանը: Վարչապետը հանձնարարեց նաև 2-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ այդ շինությունների հետագա ճակատագրի վերաբերյալ` գործող օրենսդրության համապատասխան:

Նմանատիպ նյութեր