3869 դիտում
20:38 07-09-2017
Ինչու են մոլդովացի զինվորականները, անտեսելով երկրի նախագահի արգելքը, մասնակցում ՆԱՏՕ-ի զորավարժություններին
Մոլդովայի բանակի 57 զինվորականից բաղկացած զորակազմը ժամանել է Ուկրաինա՝ ՆԱՏՕ-ի Rapid Trident-2017 զորավարժություններին մասնակցելու նպատակով: Հաղոդում է «Ազատությունը»՝ երկրի պաշտպանության նախարարությանը հղումով։
Ավելի վաղ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը երկու անգամ արգելել էր երկրի ԶՈւ-ին մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին՝ նշելով, որ ըստ Սահմանադրության՝ իրենք չեզոք երկիր են: Չնայած նախագահի արգելքին՝ զինվորականներն, այնուամենայնիվ, մասնակցում են զորավարժություններին:
Զորախմբի հրամանատար Ալեքսանդրու Մարկուցան լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ այցի հիմնական նպատակն է փոխազդեցության զարգացումը, պաշտպանունակության ուժեղացումը, ինչպես նաև միջազգային հարթակներում մոլդովական բանակի իմիջի բարելավումը:
Նշենք, որ Իգոր Դոդոնը ընդգծված ռուսամետ է և հաճախ է փորձում խոչընդոտել Մոլդովայի որդեգրած քաղաքականությանը:
Նմանատիպ նյութեր
3113 դիտում
19:20 05-09-2017
Դոդոնն արգելել է մոլդովացի զինծառայողներին մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին
2871 դիտում
12:01 20-10-2018
Ամերիկացի և բրիտանացի զինվորականները Նորվեգիայում մասնակցում են ՆԱՏՕ-ի Trident Juncture զորավարժություններին
1595 դիտում
15:33 02-09-2020
ՆԱՏՕ-ի զինվորականները սկսել են ժամանել Վրաստան՝ մասնակցելու բազմազգ զորավարժություններին
Այս բաժնից
1009 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
655 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը