64159 դիտում
20:08 07-09-2017
Արտակարգ դեպք Երևանում. ամուսինը կնոջ հետ վիճելուց հետո ինքնավնասում է կատարել. ժամանել են փրկարարները՝ հոգեբանի հետ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 149 շենքի բնակարաններից մեկի բնակիչը կտրել է ձեռքերի երակները, փակվել է տան մեջ և չի պատասխանում դռան և հեռախոսազանգերին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ հոգեբան Հուսիկ Խանումյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը:
Այս պահին ոստիկանները, հոգեբանը, ինչպես նաև օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները բանակցում են տղամարդու հետ, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ քայլին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդը ինչ-որ հարցի շուրջ վիճել է կնոջ հետ որից հետո դիմել է այդ քայլին:
[b]***
20:10[/b]
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ հոգեբան Հ. Խանումյանին հաջողվեց 50-ամյա Հ. Տերտերյանին համոզել, որպեսզի նա համաձայնվի իրեն՝ նախ տեղում բժշկական օգնություն ցուցաբերեն բժիշկները, որից հետո նրան տեղափոխեն հիվանդանոց, ինչը փրկարար հոգեբանին հաջողվեց:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1296 դիտում
17:13 08-06-2015
ՌԴ-ում օդաչուն կնոջ հետ վիճելուց հետո ուղղաթիռ է գողացել