211652_close_icon
views-count1302 դիտում article-date 17:13 08-06-2015

ՌԴ-ում օդաչուն կնոջ հետ վիճելուց հետո ուղղաթիռ է գողացել

ՌԴ քննչական կոմիտեի Կրասնոյարսկի շրջանի վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ МИ-8Т ուղղաթիռի գողության փաստով: Իրավապահների տվյալներով՝ տեղական ավիաընկերություններից մեկի օդաչուն, կնոջ հետ վիճելուց հետո, ալկոհոլի ազդեցության ներքո որոշել է գողանալ ուղղաթիռը: Ընդ որում, օդում գտնվելու ժամանակ չափազանց փոքր բարձրության վրա անկանոն գործողություններ է կատարել: Ժամեր անց օդաչուն վերադարձրել է ուղղաթիռը: Նրան 4-6 տարվա ազատազրկում է սպառնում:

Նմանատիպ նյութեր