51806 դիտում
10:37 08-09-2017
Էրեբունու ոստիկանները Նուբարաշեն-Մասիս ճանապարհին հայտնաբերել են առևանգված ու թալանված ավտոմեքենա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհի աջակողմյան հատվածում ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենա կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ Էրեբունու ոստիկանապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Ոստիկանները նշված հատվածում հայտնաբերել են Սևան քաղաքի բնակիչ, 55-ամյա Գևորգ Մկրտչյանին պատկանող ВАЗ 2107 մակնիշի 34 ZA 411 համարանիշի ավտոմեքենան՝ թալանված վիճակում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Մկրտչյանի տղան սեպտեմբերի 6-ին հայտարարություն է տվել Ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ գիշերը Խաղաղ Դոնի 35 շենքի բակից նշված ավտոմեքենան առևանգել են։
Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Անհայտ անձը կամ անձինք ավտոմեքենայի վրայից տարել են մարտկոցը, գազաբալոնը, ավտոմեքենայի պահեստամասեր, իսկ մեքենայի մեջ հայտնաբերվել է նաև ավտոմեքենայի տիրոջ ID քարտը, ավտոմեքենայի տեխանձնագիրն ու վարորդական իրավունքի վկայականը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+