211652_close_icon
views-count10306 դիտում article-date 16:30 08-09-2017

Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երի համատեղ աշխատանքի արդյունքում քաղաքացին ստացավ 18 ամսվա կենսաթոշակը

Երկրից բացակայելու հիմքով 18 ամսվա կենսաթոշակ չստացած քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: Ուսումնասիրելով դիմումում առկա տվյալները` պարզվել է, որ քաղաքացին Արցախի Հանրապետության կենսաթոշակառու է, և դիմումը վերահասցեագրվել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանին: Սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ քաղաքացու կենսաթոշակի վճարումը դադարեցվել է, քանի որ վերջինը 12 ամիս անընդմեջ չի ներկայացել գումարը ստանալու: Արցախի մարդու իրավունքների պաշտպանին նախարարությունից տեղեկացրել են, որ քաղաքացին դիմել է համապատասխան ստորաբաժանում և սեպտեմբեր ամսին կստանա չվճարված կենսաթոշակը:

Նմանատիպ նյութեր